Բաժիններ՝

Ձերբակալված գյումրեցի Մ. Ալեքսանյանը ծառայության ժամանակ մասնակցել է երեք դիվերսիոն խմբերի ետմղման գործողություններին, ինչի համար պարգևատրվել է (տեսանյութ)

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր ձերբակալված Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Մարտիրոսի Ալեքսանյանը, ով ծառայել է Ասկերանում, մասնակցել է երեք դիվերսիոն խմբերի ետմղման գործողություններին, որի համար պարգևատրվել է: Նա զորացրվել է երկու տարի առաջ: Իսկ Մնացական Ալեքսանյանի հայրը ազատամարտիկ է և աշխատել է Ոստիկանությունում:

Հիշեցնենք, որ Մ. Ալեքսանյանի ձերբակալությունը խիստ բորբոքել է գյուղացիներին:

Նշենք, որ Մ. Ալեքսանյանը այս տեսանյութում Զարուհի Փոստանջյանի հետ զրույցի բռնված երիտասարդն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս