Բաժիններ՝

Եգիպտոսը պատրաստվում է գազ ներկրել Իսրայելից

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Եգիպտոսը պատրաստվում է գազ ներկրել Իսրայելից: Դրա հետ կապված՝ Եգիպտոս է մեկնել ամերիկյան Noble Enerji ընկերության պատվիրակությունը, ով տվյալ խնդրի շուրջ մի շարք բանակցություններ է վարելու Եգիպտոսում:

Ընդգծվում է, որ ամերիկյան ընկերությունը, ով (70 տոկոսով) շահագործում է իսրայելական «Թամար» ու «Լևիաֆան» հանքավայրերը, պատրաստվում է պայմանագիր ստորագրել Եգիպտոսին իսրայելական գազ վաճառելու մասին: Մասնավորապես, Եգիպտոսը պլանավորել է ներկրել «Թամար» հանքավայրի գազը:

Իսրայելի տվյալ հանքավայրերը (30 տոկոսով) շահագործող իսրայելական Delek ընկերությունը հայտնել է, որ պայմանագրի ստորագրման դեպքում Եգիպտոսին գազի մատակարարումները կարող են սկսվել 2017 թվականի նոյեմբերին:

Խոսքը գնում է տարեկան 2.5 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու մասին: Միևնույն ժամանակ չի բացառվում, որ Եգիպտոսը գազ ներկրի Կիպրոսից, որի «Աֆրոդիտա» հանքավայրը նույնպես շահագործում է ամերիկյան Noble Enerji ընկերությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս