Բաժիններ՝

2014 թվականին Բելառուսը ՌԴ-ի սահմանափակիչ միջոցների ու ռուբլու արժեզրկման պատճառով կորցրել է ավելի քան 300 միլիոն դոլար

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսը 2014 թվականին կորցրել է ավելի քան 300 միլիոն դոլար, ինչի պատճառը բելառուսական սննդամթերքի նկատմամբ Ռուսաստանի մտցրած սահմանափակիչ միջոցներն են և ռուսական ռուբլու արժեզրկումը:

Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բելառուսի գյուղատնտեսության ու սննդամթերքի նախարար Լոնիդ Զայացը. «Բոլոր ձեռնարկությունների կորուստները օգոստոս-դեկտեմբեր ամիսներին կազմեցին ավելի քան 100 միլիոն դոլար: Եթե դրանք գումարենք ռուսական ռուբլու արժեզրկումից հայրենական ձեռնարկությունների կորուստները, ապա դրանք կկազմեն ևս ավելի քան 200 միլիոն դոլար»:

Նախարարը հույս է հայտնել, որ փետրվարի 3-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում կքննարկվի բելառուսական սննդամթերքի հանդեպ ռուսական սահմանափակիչ միջոցների վերացման հարցը և կընդունվի դրական որոշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս