Բաժիններ՝

6 մթերք՝ առողջ ատամներ ունենալու համար

Կարգավորված  դիետան շատ կարևոր է ոչ միայն՝ ամբողջ օրգանիզմի, այլև՝ բերանի խոռոչի առողջության համար: Բոլորս էլ գիտենք, որ շաքարի ու քաղցրավենիքի անընդմեջ օգտագործումը կարող է վնասել ատամները, բայց չգիտենք, թե ո՞ր մթերքներն են առողջարար մեր ատամների համար: Fitfoodhouse.net-ը ձեզ է ներկայացնում ատամների առողջությանը նպաստող 6 մթեքները:

1. Պանիր- Պանրի բաղադրության մեջ մտնող մեծ քանակությամբ կալցիումն ու ֆոսֆորն ամրացնում են ատամների էմալը, ինչպես նաև ապահովում բերանի խոռոչում ph-ի բալանսը:

2. Քունջութի սերմեր- Քունջութն իր բաղադրության մեջ առկա մեծ քանակությամբ կալցիումի շնորհիվ՝ օգտակար է ատամների և ծնոտի համար: Այն կարող եք ավելացնել ամեն տեսակի սուպերի և այլ տեսակի ուտելիքների մեջ:

3.  Կանաչ թեյը- Կանաչ թեյի բաղադրամասերը սպանում են բակտերիաները, միևնույն ժամանակ, թեյի բաղադրության մեջ մտնող ֆլյուրոիդներն ամրացնում են ատամների էմալը:

Կարդացեք նաև

4. Գազարն ու նեխուրը- Այս բանջարեղեններն ապահովում են կրկնակի պաշտպանություն ատամների համար:

  • Ինտենսիվ ծամելը մեծացնում է թքի սեկրեցիան և ոչնչացնում թթուները
  • Միևնույն ժամանակ՝ ձեր լնդերն ու միջատամնային տարածքները մերսվում են և մատակարարվում արյունով: Խորհուրդ է տրվում օրական 1-2 գազար ծամել

 5.  Կիվի- Կիվիի մեջ պարունակվող մեծ քանակությամբ վիտամին C-ն ամրացնում է լնդերը և կանխարգելում բորբոքումները:

6. Բրոկոլի- Այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին K, վիտամին C, կալցիում և  ֆոսֆոր, որոնք բոլորն էլ անհրաժեշտ են բերանի խոռոչի առողջության համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս