Վարուժան Ավետիսյանը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել Բերձորում. «Օգտագործվել է նաև անօդաչու թռչող սարք»

Հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանը մոտ 40 ավտոմեքենաներով կանանց և երեխաների հետ շարժվել էր դեպի Արցախ, սակայն, ինչպես հայտնի է՝ Բերձորում միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հիմնադիր խորհրդարանի մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ակցիայի ընթացքում տեղեկություններ են ստացել, որ փորձում են քաղաքացիական հագուստով ոստիկանների և որոշ խաժամուժի հանել իրենց դեմ և խափանել երթը դեպի Արցախ, ապա, նրա խոսքով՝ տեղեկություններ են ստացել, որ իրենց ընդառաջ եկողներին դաժանաբար ծեծի են ենթարկել։ Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ երբ մոտեցել են անցակետին, այն ցուցանակից քիչ առաջ, որի վրա գրված է՝ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ», իրենց դիմավորել է ոստիկանակն հատուկ ստորաբաժանումների պատնեշը։

«Հատուկ մշակված օպերացիա էր։ Սկզբնապես այդ օպերացիայի նպատակն էր տարբերակ առաջին՝ բախում սադրել, որի հիման վրա նրանք կկարողանային ազատություն տալ իրենց ձեռքերին և ծեծուջարդի ենթարկեն երթի մասնակիցներին ու մեեքենաները փշրել, եթե ոչ, ապա՝ «պլան բ»՝ առանց որևէ պատճառի կատարել նույն գործողությունը: Այսինքն՝ մարդկանց ծեծի, ջարդի ենթարկելու պլանը նախապես նշանակված էր, և դա բոլոր դեպքերում պետք է իրականացվեր»։

Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ օգտագործվել է նաև անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ ետևից փակել են իրենց ճանապարհը, որպեսզի իրականացնեն նպատակադրված ծեծուջարդը։ Նրա խոսքով՝ հատուկ պլան էր մշակված Ալեք Ենիգոմշյանին առևանգելու և դաժան ծեծի ենթարկելու համար, բայց նրան շփոթել են այլ անձի հետ։ «Ռադիոկապով խոսակցություն է եղել, որից Պավել Մանուկյանը հասկացել է, որ Ալեքի մասին է խոսքը։ Ասել են՝ սլեպոյին բռնել եք, դե սատկացրեք»։

Կարդացեք նաև

Ներկայացնելով իրավիճակը՝ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ Ժիրայր Սէֆիլյանը մոտեցել Է կարգախմբին, իջել են այլ անձինք ևս, սակայն կարճ բանակցություններից հետո պարզ է դարձել, որ նրանք ցանկանում են բախում սադրել, այդ ժամանակ իրենք շրջել են ավտոշարասյունը և փորձել են ետ վերադառնալ, սակայն նրանց դա չի բավարարել, և սկսել են առանց որևէ առիթի ջարդուփշուր անել մեքենանարը և ծեծել մարդկանց։

Նրա խոսքով՝ առաջինը հարձակվել են լրագրողների վրա, խլել տեսախցիկները և կարողացել օպերացիան գլուխ բերել. «Անշուշտ, դա առանց երևանյան ռեժիմի չէր արվել։ Բնականաբար, դրա ստեփանակերտյան մասնաճյուղն ինքնուրույն դա չէր կարող անել»։

Վարուժան Ավետիսյանը կոչ արեց զերծ մնալ ատելություն սերմանելուց, նույն ժողովրդի երկու հատվածների միջև սեպ խրելու երևույթից, իրենց դեմ դուրս են եկել ռեժիմին ծառայող խամաճիկներ։ Նա նշեց նաև, որ Ժիրայր Սէֆիլյանը փոխանցել է, որ ինքն այսօր պայքարին շատ հաստատակամ է տրամադրված, ավելի համոզված է, որ ամեն ինչ ավարտվելու է ժողովրդի հաղթանակով, ինքը ավելի մեծ սիրով է լցված Արցախում բնակվող հայրենակիցների, նույնիսկ նրանց նկատմամբ, ովեր ձեռք են բարձրացրել իր նկատմամբ։

Վարուժան Ավետիսյանն ասաց նաև, որ իշխանություններն ունեն ամբողջական տեսանյութեր և դրանց հրապարակումից պարց կդառնա, որ իրենց կողմից սադրանք չի եղել. «Իրենք ունեն ամբողջական տեսանյութը, իրենց տեսանյութը ոչ մեկ չի խլել, թող այդ տեսանյութի նկարածը դնեն, մենք տեսնենք և ակնհայտ կդառնա, որ սադրանքի մասին խոսք չէր կարող լինել, այլ ընդամենը պլանավորված, կազմակերպված ահաբեկչական գործողություն էր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս