Բաժիններ՝

Օբաման Կոնգրեսին կառաջարկի ընդունել 4 տրիլիոն դոլար կազմող բյուջեի նախագիծը

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ 2016 ֆինանսական տարվա ԱՄՆ դաշնային բյուջեի նախագիծը, որը նախագահ Բարաք Օբաման ուղարկելու է Կոնգրեսի դիտարկմանը, նախատեսում է 474 միլիարդ դոլարի կամ ՀՆԱ-ի 2.5 տոկոսի դեֆիցիտ:

Նախագծի համաձայն՝ ԱՄՆ-ի բյուջեն կազմելու է 4 տրիլիոն դոլար: Այս մասին են վկայել թերթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը: Ակնկալվում է, որ հիմնական ֆինանսական փաստաթղթի նախագիծն օրենսդիրներին ներկայացվելու է փետրվարի 2-ին:

Օբաման առաջարկում է մեծացնել բնակչության առավել ունևոր հատվածի հարկային բեռը, ինչպես նաև խստացնել խոշոր կորպորացիաների հանդեպ ֆիսկալ քաղաքականությունը, որոնք իրենց շահույթը թողնում են արտերկրում:

Միևնույն ժամանակ կառավարությունը մտադիր է նպաստել միջին դասի եկամուտների մեծացմանը՝ սոցիալական ծախսերի ու հարկային արտոնությունների հաշվին: Տասնամյա հեռանկարով Օբամայի առաջարկի համաձայն՝ բյուջեի դեֆիցիտն աճելու է տարեցտարի, և մինչև 2025 թվականն այդ ցուցանիշը կազմելու է 687 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս