Բաժիններ՝

Ոստիկանության հարձակումը Արցախում (լուսանկարներ)

Այսօր «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը նախատեսել էր անց կացնել իրազեկման ավտոերթ դեպի Արցախ:

«Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» պաստառի մոտակայքում ԼՂՀ ոստիկանական ուժերը նախապես պլանավորել էին և իրականացրին հետևյալը: Սկզբում ավտոշարասյանը մոտեցան ոստիկաններ, ովքեր ստուգում էին փաստաթղթերը:

Մոտակա բլուրի վրա գտնվում էին ինքնաձիգերով զինված դիմակավորված անձինք, ինչպես նաև քաղաքացիական հագուստով նկարահանում իրականացնող անձինք, որոնք նկարահանում էին տեսախցիկներով և կվադրալյոտ կոչվող սարքով վերևից: Ոստիկանները սկզբում թույլատրեցին երթը լուսաբանող օպերատորներին նկարահանել, որպիսի պարզեն, թե քանի օպերատոր կա:

Դա պարզելուց հետո համազգեստով ոստիկանները հարձակվեցին երեք օպերատորների վրա (Արմեն Ադամյան, Անուշավան Շահնազարյան, Արսեն Խեչոյան ), բռնությամբ առգրավեցին և ամբողջությամբ ոչնչացրին նրանց տեսախցիկները: Այնուհետև տեղային հարձակում կատարվեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հիմնադիր Խորհրդարանի Քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի, ավտոերթին միացած քաղաքագետ Իգոր Մուրադյանի, Հիմնադիր խորհրդարանի Նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանի և ազատամարտիկ Պավել Մանուկյանի վրա:

Այս ամենից հետո ոստիկանները անցան լայնածավալ հարձակման, սկսեցին մարդկանց դուրս հանել մեքենաներից և ծեծի ենթարկել նրանց, մեքենաներից պոկել եռագույն և «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման դրոշները և մահակներով ջարդել մեքենաները: Այս ամենն իրականացրել են ԼՂՀ ոստիկանության համազգեստով և քաղաքացիական հագուստով աշխատակիցները, և ոչ թե արցախցիները: Առաջիկայում տեսանյութերով կհրապարակվեն ոստիկանների ապօրինի գործողությունները:

 

arcax1

arcax2

arcax3

arcax4

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս