
Մարտին Շուլցին մտահոգել է Ռուսաստանի հետ մերձենալու Հունաստանի ցանկությունը

Die Welt թերթին տված հարցազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը մտահոգ է Ռուսաստանի հետ մերձենալու Հունաստանի ցանկության կապակցությամբ.
«Ես Ցիպրասին (Հունաստանի նոր վարչապետ) ասել եմ. «Դու ցանկանում ես եվրոպական գործընկերների կողմից համերաշխություն: Սակայն դուք արել եք առաջին քայլը` արտաքին քաղաքականությունում ներդաշնակությունը դադարեցնելու համար: Դա չի ունենա լավ ավարտ»»:
Շուլցն ընդգծել է, որ մտահոգված է Հունաստանում կառավարության փոփոխումից հետո Մոսկվայի հետ մերձենալու Աթենքի մտադրությունների կապակցությամբ: Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, թե Ռուսաստանը չպետք է հույսեր կապի նրա հետ, որ Հունաստանը վետո կդնի ԵՄ-ում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վրա: