
Ուսումնական զորամասում սպանված զինծառայողին կհուղարկավորեն զինվորական կարգով. news.am

Երեւանում տեղակայված N զորամասի զինծառայող, մի խումբ անձանց կողմից սպանված Հայկազ Արկադիի Բարսեղյանի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 1-ին Արարատի մարզի Նիզամի գյուղի գերեզմանատանը: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Հարութին Կարապետյանը:
«Հայկազին հուղարկավորելու ենք զինվորական կարգով»,- ասաց գյուղապետը:
Նրա խոսքով՝ ընտանիքը չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել զորամասում:
Կայքի տեղեկություններով՝ զինծառայողի մոտ հայտնաբերվել է նամակ, որը հայտնի չէ՝ ով է գրել: Այնտեղ, մասնավորապես, ասվում է. «Կներեք ամեն ինչի համար եւ նրա համար, որ այս քայլով խառնաշփոթ եմ ստեղծում»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: