
«Լեքսուս»-ը Ծարավ Աղբյուրի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. վարորդի վիճակը ծանր է

Փետրվարի 1-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 1982 թ. ծնված Ա. Դ.-ը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Նաիրի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին ավտոմեքենան ուղղել և մոտեցրել են քարշակին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն