
Մահվան ելքով վրաերթ՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի դիմաց. մահացել է տեղի Ոստիկանության ավագ լեյտենանտը. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում:
Ժամը 00:10-ի սահմաներում Նոր Արեշ 40 փողոցի բնակիչ, 27-ամյա Օնիկ Գյումուշյանը, իր վարած Opel Astra մակնիշի 34 VR 213 համարանիշի ավտոմեքենայով, Խորենացի 162 հասցեի՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երեւան քաղաքի Արարատյան 62/2 շենքի բնակիչ, 32-ամյա Սարգիս Մուրադյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Մուրացանի հոսպիտալ, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով մահացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Մուրադյանը աշխատում էր Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում՝ որպես համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ: Կոչումով ոստիկանության ավագ լեյտենանտ էր:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: