
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ «Վինի Թուխ» մանկական սրճարանի և «Mazda» սերվիսի հարևանությամբ բախվել են Lexus մակնիշի 34 ZA 841 համարանիշի և Daweoo մակնիշի Լ 2888 համարանաշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե սյանը: Հարվածի արդյունքում Lexus-ի տղա ուղևորը տեղում մահացել է, իսկ Lexus-ի և Daweoo-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ՀՀ Տարածային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: