Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանը հաղթել է Գերմանիայում

Ըմբշամարտի ակումբային թիմերի Գերմանիայի առաջնությունում, որտեղ 14 ակումբների թիմեր էին մեկնարկել, երեկ երեկոյան կայացան կիսաեզրափակչի երկրոդ հանդիպումները:

Այս մասին է հայտնում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Առանց իր առաջատարի՝ 2014 թ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (նա մինչ այս իր թիմի կազմում 4 անընդմեջ հաղթանակ է տոնել) հանդես եկած «Մայնց -­88»-­ը, հունվարի 17­ -ին կիսաեզրափակչի առաջին հանդիպումում 9:10 հաշվով զիջեց անցած առաջնության չեմպիոն «Նենդիգենին»:

Այդ հանդիպմանը «Մայնց-­88»-­ի կազմում ելույթ ունեցավ ազատ ոճի մեր ճանաչված վարպետներից մեկը՝ 30-­ամյա Միհրան Ջաբուրյանն, ով իր անցկացրած վերջին բոլոր գոտեմարտերում հաղթանկաներ էր տոնել ու մեծ ներդրում ուներ թիմի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու գործում:

Այս անգամ Միհրանը համառ ու անզիջում պայքարում 5:6 հաշվով զիջեց «Նենդիգենի» կազմում ընդգրկված Մոնակոյի ներկայացուցիչ, 35-­ամյա Գենադի Տուլբեային, ով մոլդովացի հանրահայտ ըմբիշ է ու այդ երկրի հավաքականի կազմում 2003 թ դարձել է աշխարհի փոխչեմպիոն, 2001 և 2005 թթ Եվրոպայի չեմպիոն, իսկ Մոնակո տեղափոխվելուց հետո, 2014թ.-­ին Ֆինլանդիայում ընթացած Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշային կարգում դարձել է աշխարհամասի փոխչեմպիոն:

Երեկ կայացած «Նենդիգեն»­«-Մայնց­-88-» պատասխան հանդիպմանը, որ կայացավ հանրահայտ «Գեյզինգեն» մարզապալատում` 2000 հանդիսականների ներկայությամբ, «Մայնց­-88»­-ի կազմում 98 կգ քաշային կարգում ասպարեզ մտավ նաև Արթուր Ալեքասանյանը: «Ճերմակ արջը» փայլուն անցկացրվեց հերթական գոտերմարտն ու 9:0 հաշվով պարտության մատեց Պետեր Օհլերին և իր թիմին թանկարժեք 3 միավոր պարգևեց: Միհրան Ջաբուրյանն այս անգամ գոտեմարտելու հնարավորություն չունեցավ, քանի որ «Նենդիգեննշ» այս անգամ 57 կգ քաշային կարգում հունահռոմեկան ոճի ըմբիշ էր ներկայացրել՝ Վիկտոր Չիբանուին, ով 16:0 հաշվով հաղթեց «Մայնց­-88»­-ի ներկայացուցիչ Իլլար Սեֆային ու թիմային 4 միավոր պարգևեց իր թիմին: Այնպես որ, Ալեքսանյանի փայլուն գոտեմարտը բավարար չեղավ թիմային վերջնական հաղթանակ տոնելու համար: Նրա թիմակիցները վճռրոոշ պահին չկարողացան օգնել աշխարհի չեմպիոնին ու «Մայնց­-88»-­ն այս մրցամարտում ընդհանուր՝ 10:13 հաշվով զիջելով մրցակցին՝ դուրս մնաց հետագա մրցապայքարից:

Երկրորդ տարին անընդմեջ երզափակիչ մտավ «Նենդիգենն», որի կազմում անցած մրցաշրջանում չեմպիոնի կոչման էր արժանացել նաև մեր անվանի ըմբիշներից մեկը՝ Ռոման Ամոյանը:

Այս անգամ եզրափակչում «Նենդիգենի» մրցակիցը կլինի «Վեինգարտենն», որը երեկ 10:7 (առաջին մրցամարտում հաղթել էր 11:6) հաշվով պարտության մատնեց «Քյոլերբախին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս