
Զոհված զինծառայողը 2015թ աշնանը կզորացրվեր. Մանրամասներ. news.am

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացրած հարձակման հետեւանքով զոհված Արտակ Վաղարշակի Սարգսյանը զորակոչվել էր 2013թ աշնանը:
Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Կայքի տեղեկություններով՝ նա 22 տարեկան է, ապրում էր Արարատի մարզի Վեդի քաղաքում:
Զոհված մյուս զինծառայողը՝ լեյտենանտ Կարեն Գալստյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր, 21 տարեկան է, Ռազմական ինստիտուտը ավարտելուց հետո մեկնել էր ծառայության: Ինչ վերաբերում է վիրավոր զինծառայողին՝ Հովհաննես Վարուժանի Ավետիսյանին, նա 20 տարեկան է, զորակոչվել է 2013թ աշնանը, ապրում է Երեւանում՝ Շենգավիթ վարչական շրջանում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: