
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված դատավորի ունեցվածքը. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «2014 թվականի դեկտեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից, իր աշխատասենյակում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Խաչատուր Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում գրառել է 22 հազար դոլարի և 5 մլն դրամի չափով դրամական միջոցներ: Ընդ որում դրան նախորդող տարվա համեմատ նրա հայտարարագրած դրամական միջոցները ավելացել են 1 մլն դրամով:
Դատավորի տարեկան աշխատավարձը կազմել է 5,3 մլն դրամ: Նրա եկամուտներում նշված է նաև 918 հազար դրամ, որը, ըստ հայտարարագրի, ստացվել է վարձակալության դիմաց ստացված վարձավճարից: 2011-ին, 2010-ի համեմատ, Խաչատրյանի դրամական միջոցները աճել էին միանգամից 4 հազար դոլարով 16 հազար դոլարից հասնելով 20 հազարի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։