
Սյունիքի մարզպետը և նրա օգնական Զարզանդը ծեծի են ենթարկել Գորիսի հիվանդանոցի նախկին տնտեսվարին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ Գորիսից ստացած տեղեկությունների, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա օգնական Զարզանդը երեկ ծեծի են ենթարկել Գորիսի հիվանդանոցի նախկին տնտեսվարին, որը «ՀԺ»-ի հետ զրույցում խոսել էր Լիսկայի դեմ: Նախկին տնտեսվար Վրեժ Հովսեփյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է տեղի ունեցածը, բայց նրա տրամադրությունն ու արտաբերած «ոչ»-երը այնպիսի տոնայնությամբ էին, որ ձայնագրությունը լսող յուրաքանչյուր ոք կկռահի, որ դեպքը իրականում տեղի է ունեցել»:
Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ այսօրվա «Հայկական ժամանակ» օրաթերթում: