
Թուրք զինվորները Արարատի փեշերին գործողություններ են իրականացրել

Արարատ լեռան փեշերին գտնվող մի քանի գյուղերի շրջակայքում թուրք զինվորականները հատուկ գործողություններ են իրականացրել:
Քրդական ANF գործակալության փոխանցմամբ՝ թուրքական զինված ուժերը Իգդիր նահանգի Իսլամ, Բալուքբաշը եւ Յազլըք գյուղերի շրջակայքում ցամաքային հատուկ գործողություններ են իրականացրել:
Աղբյուրը նշել է, թե հայտնի չէ, թե ինչ գործողություն է եղել եւ ինչ արդյունքներ է այն ունեցել:
Նշենք, որ հիշյալ շրջանները գտնվում են հայ-թուրքական սահմանից 20-30 կմ հեռավորության վրա եւ բնակեցված են քրդերով: Այդ հատվածներում ժամանակ առ ժամանակ բախումներ են գրանցվել թուրքական զինուժի եւ քուրդ զինյալների միջեւ:
Թարգմանությունը` news.am-ի: