
Վրաերթի է ենթարկվել ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախկին նախարարը. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում 62-ամյա Միշել Օզսիսմանը իր վարած Opel մակնիշի 15 OO 178 համարանիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցում քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն 56-ամյա Կամո Իվանի Աթայանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդը Ֆրանսիայի հանրապետության քաղաքացի է, իսկ վրաերթի ենթարկվածը ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախկին նախարարն էր, ով այժմ աշխատում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների կրթական կենտրոնում որպես ամբիոնի վարիչ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: