ՌՀՄ պատասխանն Արա Աբրահամյանի հրաժարականը պահանջողներին. ի՞նչն է խանգարում նմանվել Կռիլովի հայտնի «Слон и Моська» առակի հերոսին
Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) նպատակահարմար չի համարում քննարկման մեջ մտնել ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանի և ՌՀՄ ղեկավարության հրաժարականը պահանջող առցանց ստորագրահավաքի կազմակերպիչների հետ:
Հիշեցնենք, որ օրերս մի խումբ հայ օգտատերեր, վրդովված Գյումրիում տեղի ունեցած հրեշավոր սպանության վերաբերյալ ՌՀՄ ղեկավարության լռությունից, առցանց ստորագրահավաք կազմակերպեցին՝ պահանջելով Ռուսաստանի հայերի միության Արա Աբրահամյանի և նրա տեղակալի հրաժարականը:
Հայտարարության մեջ ասված էր. «Մենք՝ ռուսաստանաբնակ և ազգի ու պետության համար մտահոգ բոլոր այլ հայերս, պահանջում ենք САР-ի (Ռուսաստանի հայերի միության) ղեկավարներից՝ հանձինս միության նախագահ Արա Աբրահամյանի և նրա կամակատար փոխնախագահ Լևոն Մուկանյանի, կամավոր հրաժարվել իրենց պաշտոններից: Այս տարիների ընթացքում՝ այն օրվանից, երբ այդ մարդիկ ստանձնեցին Ռուսաստանի հայ համայնքի գլխավոր միության դերը, այդ համայնքը գրեթե չի զարգանում: Ռուսաստանի սփյուռքի բոլոր ձեռքբերումներն ու նվաճումները եղել են շնորհիվ տարբեր կազմակերպությունների, որոնք ՀՅՄ-ի կողմից չեն հովանավորվում: ՀՅՄ-ի գլխավոր նպատակն է՝ Ռուսաստանի իշխանությունների շահերին, այլ ոչ թե ՀՀ-ին և Ռուսաստանի սփյուռքին ծառայելը: Ստրկամիտ կազմակերպությունը չի ծավալում որևէ կազմակերպչական գործունեություն Ռուսաստանի հայերի, նրանց ազգային դաստիարակության համար: Ռուսաստանի սփյուռքը ձուլվում է սարսափելի արագությամբ, երիտասարդության մի մասը չի խոսում իր մայրենի հայերեն լեզվով, հեռանում է հայկական մշակույթից և ավանդույթներից, և այդ երևույթների դեմն առնելու համար ՀՅՄ-ն ոչինչ չի ձեռնարկում, վարելով ապազգային քաղաքականություն: ՀՅՄ-ն չարեց ոչ մի քննադատական հայտարարություն՝ կապված Ռուսաստանի հրաժարվելու հետ՝ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած հանցանքի մեջ մեղադրվող Վալերիյ Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելուց: Այն ընդհա՛նրապես անտեսեց այդ ոճրագործությունը և չցանկացավ ընդհատել իր գիշերային ակումբների զվարճանքներն ու համերգները: Միակ արձագանքողը եղավ Լևոն Մուկանյանը, նա էլ սոցցանցերում կոչ էր անում հեռու մնալ հակառուսական քաղաքականությունից, իսկ արդարություն պահանջող ցուցարարներին էլ մեղադրեց մարիոնետային պահվածքում: Այս ամենը հայերի համբերության վերջին կաթիլն էր: Մենք կոչ ենք անում ժողովրդի ապագայի մասին սրտացավ բոլոր հայերին և հայկական կազմակերպություններին՝ իրենց հասանելի բոլոր միջոցներով նպաստել Արա Աբրահամյանի և Լևոն Մուկանյանի հրաժարականներին: Դրանից հետո մենք պետք է ընտրենք այն մարդկանց, որոնք ի վիճակի կլինեն իրենց վրա վերցնել Ռուսաստանի հայ համայնքի կազմակերպման և ազգային գաղափարների տարածման պարտականությունը և ստանձնել Հայաստանի Հանրապետության ու հայ ազգի իրավունքների պաշտպանի դերը»:
168.am-ը փորձեց նախ կապ հաստատել ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանի հետ, այնինչ ստացավ պատասխան, որ ՌՀՄ ղեկավարն ԱՄՆ-ում է, ուստի հարցերը նպատակահարմար կլինի ուղարկել էլեկտրոնային փոստի միջոցով:
168.am-ի մի քանի հարցերի, որոնք վերաբերում էին Գյումրիում կատարված ոճրագործության վերաբերյալ ՌՀՄ տեսակետին և ստորագրահավաքի հայտարարության մեջ նշված մեղադրանքներին, ՌՀՄ մամուլի բաժինը պատասխանել է մեկ ընդհանուր հաղորդագրություն-պարզաբանմամբ, որում ասվում է, թե մի շարք ԶԼՄ-ների կողմից հրապարակած անանուն նամակը, որն իբրև թե «Ռուսաստանի և ողջ աշխարհի» հայերի կողմից է, չունի որևէ հիմք:
Պատասխան հաղորդագրության մեջ ասվում է.
«Մենք խորապես սգում ենք Գյումրի քաղաքում Ավետիսյան ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ և ընտանիքի վեց անդամների հուղարկավորության հաջորդ օրը՝ հունվարի 16-ին, ՌՀՄ-ի հաղորդագրությունն ենք տարածել: Այն տեղադրված է նաև ՌՀՄ պաշտոնական կայքում www.sarinfo.org և հրապարակվել է մի շարք ԶԼՄ-ներով (ՌՀՄ-ն իրականացրել է այլ ակցիաներ ևս, այդ թվում՝ ծաղիկների տեղադրում, ՌՀՄ-ին կից «Շիրակ» համայնքի ներկայացուցիչների և այլ կազմակերպություններից մեր ընկերների հավաք, ռուսական ԶԼՄ-ներով ՌՀՄ ներկայացուցիչների ելույթներ՝ պարզաբանումներով, և այլն:
ՌՀՄ-ն ստորագրահավաքի հիմք հանդիսացող նամակի հեղինակներին կոչ է անում ձեռնպահ մնալ՝ օգտագործելով Գյումրիի ողբերգությունն էժանագին հեղինակություն նվաճելու փորձերից: ՌՀՄ-ն նաև խորհուրդ է տվել իր գործունեությամբ հետաքրքրվողներին հետևել ՌՀՄ պաշտոնական կայքի հրապարակումներին:
«Եվ վերջապես, ստիպված ենք հուսախաբ անել նամակի անանուն հեղինակներին (Ռուսաստանի հայերի միությունը համառուսական հասարակական կազմակերպություն է, որի կանոնադրական փաստաթղթերի համաձայն, ՌՀՄ ղեկավար կազմն ընտրվում է ՌՀՄ անդամների կողմից, որոնք ներկայացնում են տարածաշրջանային մասնաճյուղերը, որոնք գործում են ՌԴ համարյա թե բոլոր սուբյեկտներում:
Գաղտնիք չէ, որ Մոսկվայում և Ռուսաստանում գործում են տասնյակ հայկական կազմակերպություններ, որոնցից շատերի հետ ՌՀՄ-ն համագործակցում է երկար տարիներ շարունակ և բարձր է գնահատում նրանց գործունեությունն ու ներդրումը հայկական համայնքի զարգացման հարցում:
Հանելուկ է մնում, թե ի՞նչն է խանգարում նամակի նախաձեռնողներին՝ նմանվել Կռիլովի հայտնի «Слон и Моська» առակի հերոսին, համախմբել համակիրներին և ձևավորելով սեփական կազմակերպությունը՝ գործել «հայ ազգի և պետության շահերից ելնելով»,- ասված է ՌՀՄ պատասխան-հաղորդագրության մեջ:
Ստորև առաջարկում ենք ծանոթանալ ՌՀՄ հաղորդագրությանն ամբողջությամբ և ռուսերեն լեզվով:
Հաղորդագրության սկիզբը. «В последнее время в ряде СМИ появилось анонимное письмо якобы от «армян России и всего мира» с обвинениями в адрес Союза армян России и его руководителей, не имеющими под собой никаких оснований.
Мы не считаем возможным вступать в дискуссию с неизвестными авторами этого письма и просили бы руководителей уважаемых СМИ, прежде чем распространять подобные анонимки, попытаться хотя бы установить их авторов.
Отслеживая в режиме он-лайн информацию о подписывающих эту петицию, легко заметить, что в течении суток по 8-9 раз свою подпись повторно ставят такие «армяне России и мира, обеспокоенные судьбой нашего народа и страны» как, приводим дословно: «АРМЯНСКИЙ ФАШИЗМ И ТЕРРОР В МОСКВЕ 8 янв.1977 г., Россия», «Армянский сепаратизм и провокация в ДЕРБЕНТЕ от имени лезгин УГРОЗА для РФ. Россия», «Malenki PidorAZIK», Азербайджан и т.п.
Не исключено, что именно эти подписанты и являются истинными инициаторами данного анонимного письма, которое САРу следовало бы проигнорировать.
Однако, предполагая, что среди подписавшихся имеются и наши соотечественники, к мнению которых мы относимся с неизменным уважением, пресс-служба САР посчитала целесообразным дать следующие разъяснения:
1. Мы глубоко скорбим в связи с жестоким убийством семьи Аветисян в городе Гюмри и на следующий после похорон шестерых членов семьи день, 16 января, опубликовали заявление САР. Оно размещено на официальном сайте Союза армян России: www.sarinfo.org и было опубликовано в ряде СМИ. САР провёл и другие акции, в числе которых – возложение цветов, собрание представителей общества «Ширак» при САР и наших друзей из других организаций, выступления в российских СМИ представителей САР с разъяснениями и т.д.
Убедительно призываем анонимных авторов письма и иных деятелей воздержаться от попыток завоевать дешёвый авторитет, воспользовавшись трагедией в Гюмри.
2. Сообщаем всем тем, кто действительно интересуется деятельностью нашей организации, а не только занят написанием анонимок, что сайт Союза армян России ежедневно пополняется текстовой, фото- и видео- информацией о мероприятиях, проводимых САР – от культурно-просветительских и благотворительных до общественно-политических. Там же можно найти наши новостные архивы, начиная с 2006 года.
3. И наконец, вынуждены огорчить анонимных авторов письма; – Союз армян России – общероссийская общественная организация, в соответствии с уставными документами которой её руководящий состав избирается членами САР – делегатами съезда, которые представляют региональные отделения, действующие практически во всех субъектах Российской Федерации.
Не секрет, что в Москве и России действуют десятки армянских организаций, со многими из которых Союз армян России сотрудничает на протяжении многих лет и высоко ценит их деятельность и вклад в развитие армянской общины.
Остаётся загадкой, что мешает инициаторам протестного письма не уподобляться персонажу знаменитой басни Крылова «Слон и Моська», а объединить вокруг себя своих единомышленников и, создав свою организацию, начать действовать «в интересах армянского народа и государства»?
Может быть, их неспособность совершать какие-либо поступки, кроме рассылки анонимных пасквилей?
Ниже приводятся выдержки из он-лайн голосования на сайте Avaaz.org:
Создано: Ашот . Россия
Подлежит вручению:
К президенту Союза Армян России (САР) А.Абрамяну и вице-президенту Л.Мукаяну
Подписать петицию
Добровольно покинуть свои посты
Последние подписавшие
• 7 минут назад
Aret Boztaş Tovmasian, Армения
• 18 часов назад
АРМЯНСКИЙ ФАШИЗМ И ТЕРРОР В МОСКВЕ 8 янв.1977 г., Россия
• 19 часов назад
Ara Manoukian, Армения
• 19 часов назад
Акоп Петросян, Россия
• 19 часов назад
АРМЯНСКИЙ ФАШИЗМ И ТЕРРОР В МОСКВЕ 8 янв.1977 г., Россия
• 19 часов назад
kati katunova, Армения
20 часов назад
• Армянский сепаратизм и провокация в ДЕРБЕНТЕ от имени лезгин УГРОЗА для РФ. Россия
• 20 часов назад
Malenki PidorAZIK, Азербайджан
• 20 часов назад
Армен Арсенян, Россия»,- հաղորդագրության ավարտը: