
Առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութ՝ «ԶԻԼ»-ում

Հունվարի 21-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1988 թ. ծնված Դավիթ Ո.-ին: Վերջինիս վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է փայտանյութ՝ առանց համապատասխան փաստաթղթի: Վարորդը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է 1986 թ. ծնված Վարդան Մ.-ին
Վարդան Մ.-ն բացատրություն է տվել, որ ավտոմեքենայում առկա է մոտ 8 խմ փայտանյութ, որից 2 խմ-ի համար ունի համապատասխան փաստաթուղթ, իսկ մնացած 6 խմ փայտանյութը ձեռք է բերել Դիլիջանի «Բլդանչա» կոչվող անտառահատվածից` ապօրինի հատելով 2 կաղնի:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն