Պերմյակովին սպառնում է Թալեաթի ճակատագիրը
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այլ վերաբերմունք ունի Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունների և հնչող պահանջների նկատմամբ, քան հազարավոր գյումրեցիները, որոնք պահանջում են, որ Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի ունենա Հայաստանում, և պատիժն էլ նա կրի ՀՀ-ում: Վարդան Ղուկասյանն 168.am-ի հետ զրույցում ասաց, որ տարբերություն չկա, թե որ երկրի դատավորը ցմահ դատավճռի կդատապարտի նրան, կարևորն այն է, որ հայ հասարակությունը հետևի, որ դատավճիռն ամբողջությամբ իրականացվի։ «Մենք հզոր ազգ ենք, ու մենք չպետք է նման մանր խնդիրներ դնենք. Թալեաթ Փաշային էլ Թուրքիայի դատարանը մահվան դատավճիռ կարդաց, բայց հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը մահապատիժն ի կատար ածեց: Մեր մեջ էլի կան նման հերոս տղաներ, որոնք պետք եղած դեպքում կարող են դատավճիռն ի կատար ածել, եթե տեսնեն, որ դա պետական մակարդակով չի կատարվում»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: