Ի. Տոնոյան. Գ. Ծառուկյանը կհանդիպի Լ. Տեր-Պետրոսյանի ու Ր. Հովհաննիսյանի հետ. aysor.am

Ինչպես հայտնի է, հունվարի 20-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի կունենա խորհրդաժողով, որին հրավիրված են հասարակա-քաղաքական սեկտորի տարբեր ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի վերաբերյալ Aysor.am-ի հարցերին պատասխանել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրած «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովին» ներկայացված առաջարկների հիման վրա և եռյակի ղեկավարի քննարկումների արդյունքում էլ առաջիկայում կկայացվեն որոշումներ՝ այդ թվում հանրահավաքների անցկացման և հետագա անելիքների վերաբերյալ:

-Կարելի՞ է ենթադրել, որ հունվարի 20-ից հետո նախատեսվում է եռյակի ղեկավարների հանդիպում:

-Ես կարող եմ ասել, որ խորհրդաժողովից հետո Գագիկ Ծառուկյանը նախաձեռնելու է հանդիպում Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Հանդիպման ընթացքում ԲՀԿ նախագահը նրանց տեղեկացնելու է խորհրդաժողովի առաջարկությունների փաթեթը և միասնական որոշումներ են կայացվելու հանրահավաքների անցկացման, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցերի շուրջ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս