
Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՍԵԱՆ-ի գլխավոր քատուղարին

Հունվարի 14-ին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում (ԱՍԵԱՆ) ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը (նստավայրը` Ջակարտա) իր հավատարմագրերը հանձնեց ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղար Լե Լուոնգ Միհնին:
Ողջունելով ԱՍԵԱՆ-ում ՀՀ առաջին դեսպանին` գլխավոր քարտուղարը վստահություն հայտնեց, որ դեսպան Աղաջանյանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցության զարգացմանը:
Իր հերթին դեսպան Աղաջանյանը կարևորեց Հարավարևելյան Ասիայում ինտեգրման գործընթացը և վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու համագործակցությանը Ասոցիացիայի և նրա առանձին անդամների հետ՝ երկկողմ և տարածաշրջանային ձևաչափերում:
Դեսպանի խնդրանքով գլխավոր քարտուղարը ներկայացրեց ինտեգրման գործընթացը, առկա դժվարություններն ու խոչընդոտները, ինչպես նաև 2015թ. վերջից գործունեություն սկսել պատրաստվող ԱՍԵԱՆ տնտեսական համայնքին առնչվող հարցերը: