
Սիրուշոն՝ իր յուրահատուկ տարեդարձի մասին

Հունվարի 7-ին երգչուհի Սիրուշոն տոնել է ծննդյան 28-ամյակը:
Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ տարեդարձը յուրահատուկ է եղել:
Սիրուշոն շնորհակալություն է հայտնել բոլորին իր օրը յուրահատուկ դարձնելու համար՝ գրելով.
«Շնորհակալ եմ իմ ընտանիքին, ընկերներին եւ հանդիսատեսին այս օրն ինձ համար յուրահատուկ դարձնելու համար: Ես ուզում եմ ձեր ամեն մի օրը նույնքան յուրահատուկ դարձնել»:
Հիշեցնենք, որ Սիրուշոն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ 2014 թվականի հուլիսին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, իսկ նոյեմբերին շքեղ մենահամերգ ունեցել: