Բաժիններ՝

Ի՞նչն էր Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին ՀՀ 2 քաղաքացիների մահվան պատճառը. news.am

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին հայտնաբերված ՀՀ երկու քաղաքացիները Սեւանի բնակիչներ են, գնացել էին Վրաստան աշխատանքի բերումով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը:

Նա նշեց, որ իրեն դեպքի մասին հայտնել են ԱԻՆ-ից, սկզբից տեղեկատվություն կար միայն մեկ հոգու մահվան մասին, սակայն հետո ճշտել են ու պարզել, որ նա միայնակ չէր գնացել: 1963 թ. ծնված Շ. Հ.-ն և 1945 թ. ծնված Ա. Ա.-ն Վրաստան էին գնացել աշխատանքի բերում, առեւտրով էին զբաղվում:

«Մեքենայի մեջ են մնացել, վառարանը միացված է եղել, գազի արտահոսք է եղել, թունավորվել են, մահացել: Զոհվածներից մեկը փախստական ընտանիքից է, Վրաստանից վերադառնալոիս են եղել»,-ասաց քաղաքապետը: Ռուդիկ Ղուկասյանն ասաց, որ առայժմ դիակները չեն բերել:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս