Բաժիններ՝

Երկրաշարժ` Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում

Հունվարի 8-ին, ժամը 03.42-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.02-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում տեղի է ունեցել 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրո­նային գոտում կազմել է 4-5 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.350 և արևելյան երկայնության 45.960:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Քաջարան՝ 5 բալ, Կապան և Սիսիան քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժին հաջորդել է հետցնցում՝ 3.3 մագնիտուդ ուժգնությամբ: Հետցնցումը զգացվել է ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Քաջարան՝ 4 բալ, Կապան և Սիսիան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն           

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս