
Դիվերսիայի հետևանքով վիրավորված Վոլոդյան փոխգնդապետ է. նոր մանրամասներ. news.am

Արցախի ՊԲ հարավային եւ արեւելյան ուղղություններով հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 03:15-ի սահմաններում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական երկու գործողությունների հետեւանքով վիրավորված Վոլոդյա Հարությունյանի վիճակը կայուն է, նա գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանը, որի համագյուղացին է Վոլոդյան:
«Վոլոդյան երկար տարիներ աշխատում է այս համակարգում Բանակից զորացրվելուց հետո սովորել է Վազգեն Սարգսյանի անվան դպրոցում եւ անմիջապես մտել ծառայության: Արդեն փոխգնդապետ է»,- ասաց գյուղապետը:
Նա պատմեց, որ Վոլոդյա Հարությունյանն ամուսնացած է, երեխան դպրոցական է, ընտանիքով արդեն մի քանի տարի ապրում են Արցախում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: