«Ունենք ստոր հակառակորդ, որը դիմել է ամենակեղտոտ քայլերի». ադրբեջանական կողմը ևս զոհեր ունի. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ն գրում է. Անցնող գիշեր ժամը 03:15-ի սահմաններում, ինչպես հայտնի է, հակառակորդը ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը:
Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով հակառակորդի գործողությունները, ասաց.
«Ահաբեկչական պետությունը մնում է ահաբեկչական պետություն և պարբերաբար նման սադրիչ գործողությունների է դիմում: Այսպիսի ստոր հարևան, հակառակորդ, թշնամի ունենք, որը դիմել է ամենակեղտոտ քայլերի: Ուղղակի այդ պետությունը ահաբեկչական է, ֆաշիստական է, սա նորություն չէ, ամբողջ այս տարիների ընթացքում, ինչ այդ քոչվոր ցեղերը հայտնվել են այստեղ, այդ ժամանակվանից էլ նման քաղաքականություն վարում են»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: