Բաժիններ՝

Զանգահարեցի, ասացի, որ հասցրել ենք, հուզվեց. Միքայել Մինասյան. yerkir.am

«Վահան Հովհաննիսյանը միջազգային ամենաբարձր մակարդակի քաղաքական գործիչ էր: Դժվար է Վահան Հովհաննիսյանի մասին խոսել «էր»- ով:

Վահան Հովհաննիսյանը մեզ համար պետք է դառնա քաղաքական գործչի էտալոն»,- երեկ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ yerkir.am ի հետ զրույցում ասաց Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:

Դիտարկմանը, որ Վահան Հովհաննիսյանը միշտ աչքի էր ընկնում իր սուր ելույթներով, եւ դա, կարծես, ոմանց նեղացնում էր, Մինասյանը պատասխանեց. «Կիրթ մարդուց անհնարին է նեղանալ»: Պարզվում է՝ շուտով կյանքի է կոչվելու Վահան Հովհաննիսյանի ցանկություններից մեկը:

«Մանդիլիոն»-ը 2015-ին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում, կբերվի Հայաստան: «Մանդիլիոն»-ը պահվում է Իտալիայում՝ պատմականորեն հայերին պատկանող եկեղեցում, հիմա պատկանում է Սուրբ աթոռին, եւ մենք Վահանի հետ մտածում էինք, թե որքան լավ կլինի, որ Մանդիլիոնը 2015թ.-ին գա Հայաստան: Ժամանակավոր, որպեսզի մարդիկ գան, խոնարհվեն եւ իրենց աղոթքը բարձրացնեն առ Աստված

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս