
Վերջին հրաժեշտը Վահան Հովհաննիսյանին (լուսանկարներ). tert.am

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր կայացավ վերջին հրաժեշտը Գերմանիայում Հայաստանի դեսպան, ՀՅԴ բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննեսյանին: Ներկա էին հասարակական, քաղաքական, դաշնակցական, մշակույթի ու արվեստի գործիչներ, պետական պաշտոնյաներ Հայաստանից և Արցախից, ԱԺ նախկին գումարումների պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, ընկերներ, մարտական ընկերներ, գործընկերներ, դասընկերներ, համակուրսեցիներ, լրագրողներ:
Ոմանք նրա հետ վերջին հրաժեշտի համար եկել էին Եվրոպայից, ԱՄՆ-ից ու Լիբանանից:
Ընկերներից մեկը կիսաձայն արձանագրեց, որ Վահան Հովհաննեսյանի բանտարկության տարիներին Նուբարաշենի բանտի պետը ևս եկել է հարգանքի վերջին տուրքը մատուցելու:
Վահան Հովհաննեսյանի մարմինն ամփոփող դագաղի մոտ այս ընթացքում պատվո պահակ էին կանգնել դաշնակցականներ, իսկ Նիկոլ Աղբալյան միության երիտասարդները՝ դրոշներով:
Tert.am-ի հետ զրույցում «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվաքաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը, խոսելով Վահան Հովհաննեսյան քաղաքական-պետական գործչի, կուսակցականի ու մարդու մասին՝ ասաց. «Էս մի քանի օրն ինձ այն մտքի վրա բռնացրի, որ ոմանք փորձում են Վահանին որպես անհատ, առանձին մարդ ներկայացնել: Ես կուզեի ասել, որ Վահանն ամբողջական Վահան չէր լինի, եթե 25 տարի այս մթնոլորտի մեջ չլիներ. 25 տարի իր համուհոտով այդ կազմակերպության մեջ չլիներ: Եվ 25 տարի ամենն, ինչ առնչվում է Վահան Հովհաննեսյանին, առնչվում է ողջ Դաշնակցության պատմությանը: Ու ամբողջ Հայաստանի պատմո ւթյանը: Դրանով ինքը մի քիչ ուրիշ է»:
Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում: