«Շանթ» ռեստորանայաին համալիրի մոտ ավտոմեքենա է շրջվել
Հունվարի 2-ին, ժամը 23.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջանիբեկյան փողոցում՝ «Շանթ» ռեստորանայաին համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ջանիբեկյան փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 25US300 պ/հ (վարորդ Դ. Կ. 1984թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևորներ Ժ. Ա.-ը (1991թ.) և Լ. Դ.-ը (ծնվ.1987թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի ԲԿ», իսկ Կ. Ա.-ը (ծնվ.2010թ.)՝ «Սբ. Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները Լ.Դ-ի և Կ.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ժ.Ա.-ինը՝ բավարար:
Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Դ.Կ.-ին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: