Բաժիններ՝

Աշխարհի 10 ամենահիմար հանցագործները

pics.ru կայքը կազմել է աշխարհի 10 ամենահիմար հանցագործների ցանկը:

1. Նախորդ տարի լրատվամիջոցները հրապարակեցին Տեխասի մի բնակչի նամակը: Նա բռնաբարել էր իր ձիուն՝ նշելով, որ ցանկացել է նրանից երեխաներ ունենալ: Նամակում նա պնդում էր, որ ձիուն դա դուր է եկել. նա չի փորձել դիմադրել, բացի այդ՝ ցանկացել է ձիուց երեխաներ ունենալ:

shutterstock_111041105

2. Մի քաղաքացի 1995թ. փորձեց թալանել Բեռլինում գտնվող բանկերից մեկը: Այդ ընթացքում բանկի աշխատակիցները նկատեցին, որ նա իրեն տարօրինակ է պահում: Նրան հարցրին՝ արդյո՞ք նա պարկի կարիք չունի, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Այո, սա իսկական զենք է»: Նա խուլ էր:

shutterstock_186833693

3. Բրիտանիայի ոստիկանությունը 19 հանցագործների նամակ փոխանցեց, որում նշված էր, որ նրանցից յուրաքանչյուրը մեկ արկղ գարեջուր է շահել: Նշված հասցեում նրանց սպասում էին ոստիկանները:

shutterstock_147996737

4. Մի տղամարդ գնացել էր թալանելու նորոգման կետ, սակայն այնտեղ հայտնաբերել էր, որ գումարները սեյֆում են, իսկ բանալին մենեջերի մոտ է, ով ընթրում է: Այդ ժամանակ նա որոշեց ժամանակ խնայել և հաշվապահին թողեց իր հեռախոսը, որպեսզի նա զանգի, երբ վերադառնա մենեջերը: Հաշվապահը Ոստիկանություն էր զանգել, ապա զանգել էր թալանել ցանկացողին, ով եկել էր նորոգման կետ և ձերբակալվել:

shutterstock_183685490

5. Կոլումբիացի թալանողները նախ ավանակ էին գողացել, ապա թալանել սուպերմարկետը և ցանկացել էին ավանակներով փախչել դեպքի վայրից: Սակայն ավանակն ընդդիմացել էր, աղմուկ էր բարձրացրել, ինչն էլ գրավել էր Ոստիկանության ուշադրությունը:

shutterstock_214916413
6. ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի բնակիչներից մեկն էլ նախապես զանգահարել էր բանկ, որը պատրաստվում էր թալանել, և պահանջել էր իր համար 100.000 դոլար պահել:

shutterstock_115187446
7. Ներբրասկա նահանգի 17-ամյա բնակիչը, ով կնոջից ավտոմեքենա էր գողացել զենքի սպառնալիքով, չէր կարողացել հասկանալ, թե ինչպես է աշխատում ավտոմեքենայի փոխանցման տուփը, այն թողել էր, փորձել ոտքով փախչել, սակայն բռնվել էր ոստիկանների կողմից:

shutterstock_138156782
8. Նորթհեմփթոնում գտնվող բնակարանը թալանել ցանկացող տղամարդը տուն մտել է այն ժամանակ, երբ այնտեղ բազմաթիվ ոստիկաններ կային: Մի քանի ժամ առաջ այդ բնակարանն արդեն թալանել էին, և տերերն արդեն Ոստիկանություն էին կանչել:

shutterstock_113014078
9. Բանկ թալանող հանցագործը 700 հազար ֆունտ է պահանջել դրամարկղի աշխատողից և պետք է գումարի համար պարկ փոխանցեր նրան, սակայն դրա փոխարեն՝ իր զենքն է փոխանցում:

shutterstock_175646144
10. 48-ամյա տղամարդը բանկը թալանելուց առաջ որոշել էր կնոջ փոխակերպվել: Ամեն ինչ լավ էր ստացվել, սակայն տղամարդը մորուք ուներ, որը չէր թաքցրել: Իհարկե, մորուքով տղամարդը, ով երկար շիկահեր մազեր ունի, ավելի մեծ ուշադրություն գրավեց: Նրան հաջողվեց թալանել բանկը, բայց նա բռնվեց այն պահին, երբ ցանկանում էր ավտոմեքենա գողանալ՝ փախչելու համար:

shutterstock_222376654

Թարգմանությունը՝ 168.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս