Բաժիններ՝

«Նոր տուն» ռեստորանի մոտ հրդեհ է բռնկվել

Հունվարի 1-ին, ժամը 21.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում` «Նոր տուն» ռեստորանի մոտակայքում, այրվում է կրպակ:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.28-ին, մարվել 22.08-ին:

Այրվել են Մ. Գ.-ին պատկանող կրպակի (մոտ 6 քմ) ջերմամաեկուսիչ շերտը և ներսում գտնվող ապրանքները (մոտ 3 խմ):

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն    

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս