Բաժիններ՝

«Բալի» հյուրանոցի մոտ ավտոմեքենա է կողաշրջվել

Հունվարի 1-ին, ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` «Բալի» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան (վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել), առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 13-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Դեյվու» մակնիշի 16 OS 752 պ/հ (վարորդ Մ. Ղ. ծնվ. 1988թ.) ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով վարորդը տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն                

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս