Բաժիններ՝

«Կովկաս» ռեստորանային համալիրի մոտ «Մերսեդես» է կողաշրջվել. վարորդի վիճակը ծանր է

Հունվարի 1-ին, ժամը 08.00-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում` «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակի խճուղում` Պաշտպանության նախարարության նախկին վարչական շենքի մոտակայքում, բախվել են «Մերսեդես» մակնիշի 32 LL 921 պ/հ (վարորդ` Ա. Զ.՝ ծնված 1975 թ.) և «Մերսեդես» մակնիշի 34 ԼM 928 պ/հ ավտոմեքենաները (վարորդ Հ. Թ.), ինչից վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Հ. Թ.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ և արգելափակվել ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Հ. Թ.-ին, ով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները գազազրկել են «Մերսեդես» մակնիշի 32 LL 921 պ/հ ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս