Բաժիններ՝

Բացվեց Խաչատուր Ազիզյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը (լուսանկարներ)

Այսօր Նկարիչների միության Մեծ դահլիճում բացվեց Նկարիչների միության նախագահի տեղակալ, պրոֆեսոր Խաչատուր Ազիզյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Ունենալով բազմաթիվ ցուցահանդեսներ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Լիբանանում, Ֆինլանդիայում, Կորեայում և այլուր՝ այդուհանդերձ սա նրա առաջին անհատական ցուցահանդեսն էր Երևանում: Ցուցահանդեսին ներկայացված էին շուրջ 87 ստեղծագործություններ, որոնք արվել էիր 1975-ից մինչև 2014թ.:

Xachatur Azizyan (13)

Xachatur Azizyan (12)

Xachatur Azizyan (11)

Xachatur Azizyan (10)

Xachatur Azizyan (8)

Xachatur Azizyan (7)

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին նրա ընկերները, հարազատները, մեծանուն մտավորականներ, նկարիչներ, ինչպես նաև արվեստի բազմաթիվ սիրահարներ:

Խ. Ազիզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր նկարիչ միշտ հետաձգում է իր ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ մտածելով, որ դեռ շուտ է, բայց այս անգամ վերջապես որոշում կայացվեց նման ցուցահանդեսի բացման. «Նկարիչը պետք է այնպիսի աշխատանքներ ներկայացնի, որ մարդկանց թվա, թե դրանց հեղինակները տարբեր մարդիկ են: Նկարիչը չի կարող ամեն ինչ նույն ձևով, նույն գույնով, նույն տրամադրություններով ներկայացնել: Հենց դա է պատճառը, որ ամեն նկար յուրովի ու տարբեր ոճերի մեջ եմ ներկայացրել»:

Xachatur Azizyan (2)

Xachatur Azizyan (4)

Xachatur Azizyan (9)

Xachatur Azizyan (5)

Ճարտարապետ, Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանը իր տպավորություններով կիսվեց` ասելով, որ Խ. Ազիզյանն այսօր իր համար հայտնագործություն էր. «Սա այն ցուցահանդեսն է, որ մի երկու օրից նորից պետք է գամ ու լուրջ նայեմ: Իհարկե լինում են ցուցահանդեսներ, որ հետք չեն թողնում մարդու մեջ, բայց այստեղ նայելու բան կա, և անպայման էլի պիտի գամ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս