Գալուստ Սահակյանը կանգնում է որդու թասիբին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փորձում է հարթել այն իրավիճակը, որ ստեղծվել է իր որդու` Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի և նրա անմիջական ղեկավար վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջև: Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում իր որդու և վարչապետի միջև տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է. «Ես կարծում եմ, որ դա ոչ թե միջադեպ էր, այլ լրագրողական խաղ, որով փորձում էին հարվածել և՛ ինձ, և՛ վարչապետին: Կապում էին իմ որդու հետ, թե իբրև այնտեղ վեճ է եղել, վատ խոսակցություններ են եղել, բայց հավաստիացնում եմ, որ նման բան չկա: Կոնկրետ ես ու իմ ընտանիքն ընդհանրապես հասարակության հետ այնպիսի փոխհարաբերություններ չունենք, որ երբևիցե հնարավոր լինի դիտողություններով պայմանավորված գործունեություն ծավալել մեր նկատմամբ: Վարչապետն իմ շատ լավ բարեկամն է, իմ ընկերն է, մենք միասին նույն թիմում ենք, ու այն խաղերը, որոնք լրագրողները… Չկա նման բան»:

Հիշեցնենք, որ Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության նիստից հետո՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու էր Հովիկ Աբրահամյանն իրեն դիտողություն անում և ձայնը բարձրացնում, ասել էր. «Պարոն վարչապետն ինձ վրա ձայնը չի բարձրացրել, և այնպես էլ չի, որ ձայն բարձրացնելու դեպքում հավուր պատշաճի պատասխան չէր տրվի»:

Տեսանյութեր

Լրահոս