Եղանակը՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 27-29-ին շրջանների մեծ մասում, 26-ին և 30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում և լեռնային գոտիներում ձյան տեսքով:
Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Նոյեմբերի 27-29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Նոյեմբերի 26-ին և 30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
Երևանի նոյեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.90C (1984 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -11.40C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 4.00C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն