Չի բացառվում, որ օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանն արդարացվի և ազատ արձակվի. shamshyan.com
Օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանը, չի բացառվում, որ արդարացվի եւ ազատ արձակվի: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ դա տեսականորեն հնարավոր է:
«Բայց քննիչը պետք է հանգի նման հետեւության՝ բոլոր ապացույցները համադրելով: Իսկ, եթե ոչ, համապատասխան մեղադրանք կուղարկի դատարան»,- ասաց փաստաբանը: Հարցին, թե մինչեւ այսօր նրա մեղքը ապացուցող հիմնավոր փաստեր կա՞ն, արձագանքեց. «Աշոտ Սուքիասյանին կոնկրետ անձը լիազորել է գործարքներ կատարելու եւ իմացել է, թե ինչ գործարքներ է կատարում: Իմ պաշտպանյալին էլ են խաբել»:
Նշեց նաև, որ գործով քննչական գործողությունները դեռ շարունակվում են: Միաժամանակ ավելացրեց, որ ճիշտ է՝ «նիհարել, սիրուն, սիմպատիչնի տղա է դարձել, բայց առողջականն անհամեմատ լավ է եւ բուժման կարիք այս պահին չունի»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: