
Կյանքը տնակային ավաններում՝ ձմռան շեմին (լուսանկարներ)

Գյումրու տնակային ավանների բնակիչներին, «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակում «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, Գյումրու քաղաքապետարանի, «Գյումրու զարգացման» և «Բալասանյանների ընտանիք» հիմնադրամների կողմից տրամադրված միջոցներով ձեռք բերված վառելափայտի բաժանման ընթացքի մասին ևս ֆոտոռեպորտաժ է պատրաստել: Դրա հրապարակմամբ, «Շիրակ կենտրոնը» առավելապես նպատակ է հետապնդում հանրայնացնել վագոն-տնակներում բնակվող ընտանիքների ու երեխաների ծանր ապրելակերպը, որն անտանելի է դառնում հատկապես ձմռան ամիսներին: