
Առափեցիների հողը ոտքի տակ երերում է (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Հայաստանի սողանքային գոտիներից 233-ը համարվում են ամենաակտիվներն ու վտանգավորները, դրանցից երկուսը Շիրակի Մարզում են՝ Առափի և Ջաջուռ համայնքներում: Չնայած համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում Առափիի սողանքային խիստ վտանգավոր գոտում հայտնված 11 ընտանիքի 2011թ-ին հատկացվել էր 44 մլն դրամ, այնուամենայնիվ սրանով խնդիրը չի լուծվել և համայնքաբնակները կրկին ապրում են վախը սրտներում: Իսկ Ջաջուռում իրավիճակը մի փոքր այլ է: Սողանքային գոտին դեռևս վտանգավոր չէ: