
Մեր հանապազօրյա հացը վիտամիններով համալրելու կարիք ունի (տեսանյութ)

Tsayg.am-ը գրում է. Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետևանքով 0-ից 5տ. երեխաների 47 % և հղի կանանց 42 % տառապում է սակավարյունությամբ: Ամեն օր աշխարհում 300 կին մահանում է ծննդաբերության ժամանակ անեմիայի և երկաթի անբավարարության հետևանքով, շուրջ 500 նորածին ծնվում է նյարդային խողովակի զարգացման բնածին արատով, 4000 մեծահասակ մահանում է սրտի կաթվածից: Այս երևույթները նկատելի են նաև Հայաստանում: Ելնելով այս հանգամանքից, գործադիրը հավանությանն է արժանացել “Ցորենի ալյուրի հարստացման մասին” և “Վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագիծը: Սահմանվել են հացամթերքների արտադրության մեջ օգտագործվող ալյուրի հարստացման, սննդամթերքի անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները: