
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը՝ հայկական ուղղաթիռի անձնակազմին ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու մասին. shamshyan.com

Չեմ կարծում, որ ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմին ադրբեջանցիների դիվերսանտների հետ փոխանակելու առաջարկն անգամ քննարկման դրվի: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբյանը: «Այդպիսի քայլն անմարդկային է եւ աննորմալ: Մենք ո՞նց կարող նման քայլի գնալ: Նախ եւ առաջ, մենք չգիտենք նաեւ մեր օդաչուների ճակատագիրը: Չի բացառվում, որ նրանք ողջ լինեն: Հետո էլ, Ադրբեջանը պարտավոր է ռազմագերիներին հանձնել: Ինչպե՞ս կարելի է ռազմագերիներին փոխանակել հանցագործության մեջ մեղադրվող անձանց հետ»,- ասվելացրեց Դավիթ Բաբայանը:
Մանրամասներն՝ այստեղ