Բաժիններ՝

10 դժբախտ պատահար զվարճանքների վայրում

1. Օհայոյում գտնվող զվարճանքների կենտրոն Քինգ Այլենդում 1991թ. հուլիսի 9-ին այնտեղ գտնվողներից մեկն ընկավ լիճը: Նրա 20-ամյա ընկերը, ինչպես նաև կենտրոնի 20-ամյա աշխատակիցը փորձեցին փրկել նրան, սակայն էլեկտրահարվեցին, ինչի արդյունքում մահացան: Նույն օրը մեկ ժամ անց 34-ամյա տղամարդն ընկավ ատրակցիոններից մեկից և մահացավ:

1

2. Ուելսում գտվող կենտրոններից մեկում 2004թ. ապրիլին 16-ամյա Հայլի Ուիլյամսն ատրակիցիոններից մեկից ընկավ 30 մետր բարձրությունից: Ավելի ուշ նա ստացած ներքին վնասվածքներից մահացավ: Կենտրոնը 205 000 ֆունտով տուգանվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ կենտորնի աշխատակիցներն անվտանգության ապահովման համար նախատեսված գոտիների ստուգման վրա ուշադրություն չեն դարձրել:

2

3. Նյու Ջերսի նահանգում գտնվող զվարճանքի կենտրոններից մեկում բազմաթիվ մարդիկ են վնասվածքներ ստացել: Պարկի ամբողջ գոյության ընթացքում 6 մարդ է մահացել այնտեղ, որոնցից երեքը խեղդվել են ջրում, մեկն էլեկտրահարվել էր:

3

4. Ֆլորիդա նահանգում գտվում պարկը հնարավորություն է տալիս մարդկանց լողալ տարբեր ձկների, դելֆինների շրջապատում: 59-ամյա տղամարդը լողալու ընթացքում կտրել էր իր մատը: Վնասվածքից նրա մոտ բարդություններ էին առաջացել, և նա հայրենիք վերադառնալիս օդանավակայանում մահացել էր:

4

5. Նյու Յորքում պարկերից մեկում էլ մահացել է նվազագույնը երեք մարդ: 53-ամյա տղամարդը պարկի ատրակցիոններից մեկից օգտվելու ժամանակ ջարդել էր վիզը: Նրան տեղափոխել էին հիվանդանոց, սակայն մի քանի օր անց նա մահացել էր վիրահատական բարդություններից:

5

6. Անգլիայում գտնվող ատրակցիոններից մեկում 15-ամյա տղան, ով տառապում էր դաունի սինդրոմով, 6 մետր բարձրությունից ցած է ընկել: Նա մահացել է գլխի վնասվածքից:

6

7. Ատլանտայում գտվող ատրակցիոններից մեկից օգտվելիս 17-ամյա տղան կորցրել էր գլխարկը և որոշել այն վերադարձնել: Անտեսելով զգուշացնող նշանները՝ նա անցել է որոշակի տարածություն, հասել վայրին, որտեղով գնացք է անցնում, և ընկել դրա տակ:

7

8. Լուիսվիլում գտնվող ատրակցիոններից մեկը ևս ողբերգական պատահարի վայր է դարձել: 2007թ. հունիսի 21-ին ատրակցիոններից մեկի թելը պոկվել է՝ փաթաթվելով 13-ամյա երեխայի վզին և ոտքերին: Աղջիկը չի կարողացել այն հանել, ինչի արդյունքում էլ մահացել է:

8

9. Լոնդոնում տվող կենտրոններից մեկի ատրակցիոնի գնացքի մի հատվածը 1972թ. պոկվել է: Արդյունքում՝ 5 երեխա մահացել է, շատերը ստացել են մարմնական վնասվածքներ:

9

10. Նյու Ջերսիում գտնվող կենտրոններից մեկում գործում էր ատրակցիոն, որն իրենից ներկայացնում էր սենյակ, որտեղ կենտրոնի աշխատակիցները հագել էին սարսափեցնող զգեստներ և նպատակ ունեին վախեցնելու այս ատրակցիոնից օգտվողներին: 1984թ. մայիսին այդ շենքն այրվել էր: Այնտեղ գտնվող անձանցից շատերը չէին կարողացել գտնել դուրս գալու ճամփան և այրվել էին շենքի ներսում:

10

Նման վայրեր այցելելիս հարկավոր է շատ ուշադիր լինել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս