
«Որքան խորանում եմ ֆիզիկայի մեջ, այնքան մոտենում եմ արարչությանը». Հոմերոս Երիցյան (տեսանյութ)

ankyun3.am-ը գրում է. Հոմերոս Երիցյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: Ծնվել է Լոռու Սանահին գյուղում, 1938 թվականին: Այժմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր է: Նա նաև ստեղծագործում է: Գրել սկսել է դեռ դպրոցական տարիներից, բայց գրական գործերն ասպարեզ է հանել ավելի ուշ: Ասում է՝ որքան խորանում է ֆիզիկայի մեջ, այնքան իր համար ուրիշ աշխարհներ է բացահայտում: