Եռյակ. Արտաքին վտանգի դեպքում անվերապահորեն կանգնած ենք լինելու ԼՂ-ի և ՀՀ-ի անվտանգության պաշտպանության դիրքերում
«Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.
«Նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից խփվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՍԻ-24 ուղղաթիռը։
Հրադադարի ողջ ընթացքում սա աննախադեպ մի փաստ է՝ բացահատ սադրանք՝ ուղղված ռազմական գործողությունների էսկալացիայի։ Վտանգավոր և դատապարտելի այդ քայլը անհանգստություն է առաջացրել նաեւ միջազգային ասպարեզում, տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից եղել են զգուշացնող եւ դատապարտող արձագանքներ։
Խորհրդարանական երեք ընդդիմադիր ուժերը այս առիթով եւս մեկ անգամ հայտարարում են, որ, անկախ ներքաղաքական խնդիրներից, արտաքին վտանգի դեպքում անվերապահորեն կանգնած են լինելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության պաշտպանության դիրքերում։
Եռյակը իր խոր վիշտն է հայտնում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների՝ Սերգեյ Սահակյանի, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանի մահվան առթիվ եւ ցավակցում նրանց ծառայակիցներին, հարազատներին ու մտերիմներին։