
Գողության մեղադրանքով հետախուզվողը կամավոր վերադարձել է Հայաստան

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ իրավապահ մարմիններին նախապես տեղեկացնելով կամավոր ՀՀ վերադառնալու մասին՝ նոյեմբերի 12-ին, ժամը 09.55-ին, Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 1939 թ. ծնված Վարդգես Գ.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Վարդգես Գ.-ն նոյեմբերի 12-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների կողմից տեղափոխվել է բաժին:
ՀՀ ոստիկանություն