Բաժիններ՝

«Արմավիր» ՔԿՀ-ն կշահագործվի մինչև նոյեմբերի վերջ. «Փաստինֆո»

Նորակառույց «Արմավիր» ՔԿՀ-ն, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կբացվի ու շահագործման կհանձնվի մինչև նոյեմբեր ամսվա վերջը:

Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց «Արմավիր» ՔԿՀ սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ Գևորգ Սիմոնյանը:

«Արմավիր ՔԿՀ-ն նախատեսված է 1200 դատապարտյալների համար, մոտ ժամանակներում կբացվի կառույցը և 400 դատապարտյալի համար նախատեսված տեղամասն արդեն պատրաստ կլինի: Հետագայում կշահագործեն նաև 800 հոգու համար նախատեսված մյուս տեղամասերը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ վերանորոգման ու կահավորման աշխատանքները գրեթե ավարտված են:

Նշենք, որ նորակառույց քրեակատարողական հիմնարկի 400-տեղանոց 2 մասնաշենքն էլ, մշակված ծրագրի համաձայն, նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2016թ.:

«Արմավիր» ՔԿՀ-ն նախատեսված է փակ և կիսափակ ռեժիմով պատիժը կրող դատապարտյալների համար: Խցերը տեղաբախշված են երկու երկհարկանի մասնաշենքերում, որոնցից յուրաքանչյուրում առկա է 48 խուց` 4 դատապարտյալների համար նախատեսված տեղերով:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս