
Հայտնի է ֆիզկուլտուրայի դասաժամին մահացած 19-ամյա Լևոնի մահվան պատճառը. shamshyan.com

Երևանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին ֆուտբոլի պարապմունքի ժամանակ 19-ամյա Լևոն Արամի Հայրապետյանի հանկարծամահ լինելը, ինչպես և նախնական վարկածով էր կասկածվում, վրա է հասել սրտի արատի պատճառով: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը: Նա նշեց, որ Լեւոնի մահվանից հետո են իմացել, որ նա իրականում սրտի հետ կապված խնդիրներ է ունցել, ինչի հետ կապված նա նաեւ ազատվել էր զինվորական ծառայությունից:
«Պարզապես նա միշտ սպորտի նկատմամբ սեր է ունեցել, մրցումների մասնակցել, դրա համար շատերի համար էր կատարվածը անսպասելի: Ավելին, այդ օրն էլ ֆիզկուլտուրայի պարապմունքի ժամանակ ինքը վատ է զգացել, բայց չի դադարեցրել խաղը, այլ խնդրել է, որ որպես դարպասապահ խաղա»,- ավելացրեց գյուղապետը:
Մանրամասներն՝ այստեղ