Անդրանիկ Սողոյանի՝ Զապի կալանքի որոշումը բողոքարկեցին. shamshyan.com
«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի կալանքի որոշումը բողոքարկվել է պահանջով, որ բեկանեն Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Կալանքի որոշումից հետո Անդրանիկ Սողոյանի փաստաբան Վահագն Մարտիրոսյանը SHAMSHYAN.com-ի թղակցի հետ զրույցում ասել էր, որ բողոքարկելու է դատարանի կողմից իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Անդրանիկ Սողոյանը մի շարք առողջական խնդիրներ ունի: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբանը՝ Վահագն Մարտիրոսյանը: Հարցին, թե դա կարո՞ղ է ազդել կալանքի որոշման վրա, պատասխանել էր.
«Գուցե: Չեմ կարող ասել, բայց ես բողոքարկելու եմ կալանքի որոշումը: Կալանավորվելու օրը կերակրափողի խնդիր է ունեցել եւ եւս մի քանի հիվանդություններ ունի: Երեկ մինչև դատարան բերելը նրան տեղափոխել էին հիվանդանոց:Իսկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանքի սանկցիան տալուց հետո նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ»:
Տեղեկացրել էինք նաեւ, որ մեր տեղեկություններով, ներկա պահին ճշտվում է Անդրանիկ Սողոյանի քաղաքացիության հարցը. եթե նա ՀՀ քաղաքացիություն ունենա, շատ հնարավոր է, որ Հայաստանում պատիժը կրի: Փաստաբանը, արձագանքելով այդ հանգամանքին, ասել էր.
«Ես ընդամենը կարող եմ ասել, որ իմ պաշտպանյալը ՀՀ քաղաքացի է»: Մինչ այդ՝ հոկտեմբերի 31-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հատնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է նշված դատարան՝ Անդրանիկ Սողոյանի նկատմամբ ժամանակավոր կալանավորում` 40 օր ժամկետով կիրառելու վերաբերյալ: Դատավոր Էդիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստը ավարտելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել էր գլխավոր դատախազության միջնորդությունը, և Ա. Սողոյանը 30 օրով վերցվել է կալանքի: Դատավորը մերժել էր նաև գրավի դիմաց ազատ արձակելու նրա փաստաբանի միջնորդությունը:
Մանրամասներն՝ այստեղ